Ստեփանակերտում կայացել է ՀՀ եւ ԱՀ ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունը
Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կայացել է Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։
Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։