Լովրենը կմնա «Լիվերպուլում»
Անգլիական «Լիվերպուլի» բոսնիացի պաշտպան Դեյան Լովրենը մեկնարկած մրցաշրջանում կշարունակի ելույթներն Անգլիայի փոխչեմպիոնի կազմում, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքին, քանի որ Լովրենի հեռանալուց հետո «Լիվերպուլը» չի ունենա բավարար քանակությամբ կենտրոնական պաշտպաններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լովրենի ծառայություններով հետաքրքրվում են իտալական «Միլանն» ու «Ռոման»:
Անգլիայի առաջնության մեկնարկած մրցաշրջանում Լովրենը չի մասնակցել «Լիվերպուլի» ոչ մի հանդիպման: