ՈւԵՖԱ-ի նախագահը կժամանի Երևան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան։
Նա ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք Եվրո-2020-ի Հայաստան - Իտալիա ընտրական հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ կայքը։ Ալեքսանդր Չեֆերինի այցի ծրագիրը կներկայացվի առաջիկայում։
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։