Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 2-ին կժամանի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ և բուժզննում կանցնի «Ռոմայում»։
Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հայաստանի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։
«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։
2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիս։