Մեր ուղղությամբ արձակվել են մի քանի հակատանկային հրթիռներ. Բինյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է պատրաստ լինել «ցանկացած սցենարի դեպքում» Լիբանանի կողմից կրակոցներից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կիրակի Լիբանանի կողմից արձակվել են մի քանի հակատանկային հրթիռներ իսրայելական սահմանամերձ ռազմաբազայի եւ ռազմատեխնիկայի ուղղությամբ. զոհեր չկան: Իսյարելի բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային ուղղությամբ:
«Մեր ուղղությամբ արձակվել են մի քանի հակատանկային հրթիռներ, մենք պատասխանել ենք հարյուրավոր հրանոթային արկերով եւ երկնքից տարբեր միջոցներով հրաձգությամբ»,-նշված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որն արվել է ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցությունների արդյունքում:
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում հաջորդ քայլերի վերաբերյալ: Ես կարգադրել եմ պատրաստ լինել ցանկացած պարագայում: Մենք որոշում կկայացնենք հաջորդ գործողությունների մասին՝ կախված իրավիճակից»,-հավելել է նա:
Նեթանյահուն նաեւ նշել է, որ իսրայելական կողմից կորուստներ չկան, ոչ ոք անգամ թեթեւակի չի վիրավորվել: