Kuwait Airways ավիաընկերությունը կգնի 28 նոր ինքնաթիռ շուրջ 2.5 մլրդ դոլարով
Kuwait Airways ավիաընկերությունը կգնի 28 նոր ինքնաթիռ շուրջ 2.5 մլրդ դոլարով, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ավիաընկերության ղեկավար Յուսեֆ Ալսաքերը, նոր օդանավերը կմատակարարվեն 2026 թվականին:
Ինքնաթիռների գնումը կֆինանսավորվի բանկային վարկի եւ ավիափոխադրողի որոշ այլ ինքնաթիռները վաճառելու միջոցով:
Ընդ որում՝ նա չի հայտնել, թե բանկն ինչ չափով վարկ կտրամադրվի:
«Մենք դեռեւս պայմանագիր չենք կնքել որեւէ կոնկրետ բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, սակայն այդ ամենը պլանավորված է»,-նշել է նա՝ հավելելով, որ ավիաընկերությունն արդեն ներդրում է ունեցել ինքնաթիռների գնման մեջ:
Ավիաընկերության ղեկավարը հավելել է, որ ընկերությունը ձեռք է բերելու Airbus ինքնաթիռներ՝ ներառյալ թվով 15 A320neo ինքնաթիռ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 60 մլն դոլար, 8 A330-800՝ յուրաքանչյուրը՝ 100 մլն դոլարով, եւ 5 A350-900 մոդելի ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 130-150 մլն դոլարի միջակայքում: