Անկարգություններ՝ Հոնկոնգում. գործի են դրվել ջրցաններ՝ չմաքրվող կապույտ ներկով
Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով հոսպիտալացվել է 31 մարդ՝ հաղորդում է RTHK-ն: Ռադիոկայանի տվյալներով՝ նրանց մեծ մասն արդեն լքել է հիվանդանոցները, 5-ը գտնվում են ծանր վիճակում:
Նախօրեին Հոնկոնգում տեղի են ունեցել չթույլատրված բազմահազարանոց բողոքի ակցիաներ: Ակցիաները չեն դադարում հունիսից սկսած: Առիթը արտահանձնման մասին օրենքն է, որը, ինչպես կարծում են ցուցարարները, ուղղված է այլախոհների դեմ, որոնք մայրցամաքային Չինաստանից փախել են Հոնկոնգ:
Օգոստոսի 31-ին ոստիկանությունը ցուցարարների դեմ առաջին անգամ կիրառել է ջրցաններ՝ չմաքրվող կապույտ ներկով:
- Lasers
— Bloomberg TicToc (@tictoc) August 31, 2019
- Tear gas
- Fire
Protesters and police face off outside Hong Kong's Legislative Council offices in Admiralty during the 13th straight weekend of #HongKongProtests pic.twitter.com/LIrfqOLzTE