Հռոմի Պապը մնացել է վերելակի մեջ Վատիկանում. օգնության են հասել հրշեջները
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատմել է, որ 25 րոպեով մնացել է վերելակի մեջ Վատիկանում, և նրան դուրս են բերել հրշեջները, հաղորդում է Associated Press-ը:
Ֆրանցիսկոս Առաջինը ներողություն է խնդրել եկեղեցականներից Սուրբ Պետրոսի Հրապարակում հոգեւորականների հետ ավանդական հանդիպմանը 7 րոպե ուշանալու համար:
Հռոմի Պապը հայտնել է, որ մնացել էր վերելակի մեջ էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով: Նա տեղեկացրել է, որ իրեն փրկել են հրշեջները, և կոչ արել հրապարակում հավաքվածներին ծափահարել նրանց: