ՃՏՊ Դրմբոն-Գետավան ճանապարհին. «Օպելը» հայտնվել է հողակույտի մեջ (Լուսանկարներ)
Oգոստոսի 31-ին ժամը 23:50-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1990թ ծնված Կ.Մ-ն վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և ընկել հողակույտի մեջ, ինչի հետևանքով սալջարդ և քերծված վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
Վթարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: