Արտակարգ դեպք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի հյուրանոցում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի հյուրանոցում, մեկ կին մահացել է, ևս ինը մարդ տուժել են անհայտ նյութից թունավորման հետևանքով: Հրշեջները ստացել են հաղորդագրություն Ֆերմոն հյուրանոցի 19-րդ հարկում ինքնասպանության մասին:
Համարներից մեկում կնոջ դին հայտնաբերել է հյուրանոցի աշխատակիցը: Նա նաև զգացել է քիմիկատների ուժգին հոտ, որը Հրշեջ դեպարտամենտը նկարագրել է որպես «փտած ձվի հոտ»:
Դեպքի հետևանքով թունավորման հատկանիշներով հոսպիտալացվել է հյուրանոցի յոթ աշխատակից և երկու հյուր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում. տուժածների մոտ նկատվել են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխապտույտը և շնչառության կանգը:
Ընդհանուր առմամբ հյուրանոցից տարհանվել է շուրջ 120 հյուր: