Գերմանիայի նախագահը մեկնել է Լեհաստան մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարելիցի կապակցությամբ միջոցառմանը փոքր ուշացումով
Շաբաթ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը մեկնել է Լեհաստան մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարելիցի կապակցությամբ միջոցառմանը փոքր ուշացումով, քանի որ կառավարական Airbus A321 ինքնաթիռում անսարքություն էր հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով գերմանական n-tv հեռուստաալիքին:
Շթայնմայերը ստիպված էր մեկնել Լոձ լեհական քաղաք պահեստային ավելի փոքր A319 օդանավով: Լեհաստանում սեպտեմբերի 1-ին անցնում են հիշատակի միջոցառումներ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարելիցի կապակցությամբ:
Ավելի վաղ՝ օգոստոսին, Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը եւս ստիպված էր փոխել ինքնաթիռը Նյու Յորք ուղեւորվելիս դարձյալ անսարքության պատճառով: Ընդ որում՝ դա վերջին այդպիսի դեպքը չէր օգոստոսին. ավելի ուշ Spiegel պարբերականը հաղորդել էր, որ Մաասը փոխել էր ինքնաթիռը, քանի որ ինքնաթիռի աշխատանքը կրկին խափանվել էր:
Դեռ ավելին, անցած տարվա նոյեմբերի վերջում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարական «Քոնրադ Ադենաուեր» Airbus А340 օդանավը G20 գագաթնաժողովին Բուենոս Այրես ուղեւորվելիս արտակարգ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով: Այդ ժամանակ կանցլերն ուշացել էր հանդիպումից եւ ժամանել գագաթնաժողովին Մադրիդից Iberia ավիաընկերության կանոնավոր ուղեւորափոխադրող չվերթով: