US Open. Նադալը կպայքարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցում էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չհուն Հյոնի հետ:
2 ժամ 2 րոպե տևած պայքարում Նադալը հաղթանակի հասավ 6:3, 6:4, 6:2 հաշվով:
Չորրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսներ և խորվաթ Մարին Չիլիչ զույգի հաղթողը:
Momentum building...