Ամերիկացի գիտնականները միկրոասեղներով եզակի սպեղանի են մշակել
Ամերիկացի գիտնականները միկրոասեղներով եզակի սպեղանի են մշակել, որը կարող է ընդամենը մեկ րոպեում հակաքաղցկեղային միջոցներ հասցնել, որոնք օգտագործվում են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի թերապիայի ժամանակ:
Ինչպես պատմում է Xinhua-ն, գիտնականները հավի ձվի խոշոր օվալբումին են օգտագործել որպես մոդելային հակագեն եւ այն սպեղանու միջոցով փոխպատվաստել մկներին: Դրա վրա եղել են միկրոասեղներ, ինչը դեղամիջոցի ներարկումն անցավ է դարձրել:
Արդյունավետությունը համեմատել են ներմկանային եւ ենթամաշկային ներարկումների հետ: Պարզվել է, որ միկրոասեղներով սպեղանին ոչ միայն չի զիջում ավանդական միջոցներին, այլ նույնիսկ գերազանցում է դրանք. սպեղանու օգտագործումից հետո հակամարմինների մակարդակը 9 անգամ բարձր է եղել ներմկանային ներարկումից հետո հակամարմինների մակարդակից եւ 160 անգամ բարձր, քան ենթամաշկային ներարկումից հետո:
Գիտնականները նման իմունային ռեակցիա են ֆիքսել նաեւ մարդկային մաշկի նմուշների փորձարկման շրջանակում: Մասնագետների խոսքով՝ այդ սպեղանին ցանկացած դեղամիջոցով պատվաստումը նոր մակարդակի վրա է դնում: Ավելին, այն կարող է օգտագործվել նաեւ այլ, այդ թվում՝ հակաքաղցկեղային դեղորայք հասցնելու համար:
Այն ունի եզակի քիմիական ծածկույթ եւ ոչ պակաս եզակի գործողության սկզբունք: Թերապեւտիկ դեղաչափ հասցնելն արագ է ընթանում, իսկ մաշկից դրա ֆիքսումն ու հեռացումը ժամանակ եւ ջանքեր չեն պահանջում:
Մշակողները հույս ունեն, որ սպեղանին կհայտնվի շուկայում մոտակա 3-5 տարիների ընթացքում: