«Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթանակի հասավ «Բարնլիի» նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթանակի հասավ «Բարնլիի» նկատմամբ:
«Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը 13-րդ անընդմեջ հաղթանակն է «Լիվերպուլի» համար Պրեմիեր լիգայում: Նախկինում երբեք մերսիսայդյան ակումբը նման ցուցանիշ չի գրանցել:
Այժմ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 12 հնարավորից 12 միավոր է վաստակել: