«Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Բրեշիային» ու հաղթանակ տարավ
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունել էր «Բրեշիային»:
Խաղի 12-րդ րոպեին թուրք կիսապաշտպան Հաքան Չալխանօղլուի գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին:
«Միլանն» Ա Սերիայի առաջին տուրում նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվել էր «Ուդինեզեին»:
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Միլան» - «Բրեշիա»՝ 1:0
Հաքան Չալխանօղլու, 12