Focus2move պորտալի փորձագետները կազմել են աշխարհի ամենահայտնի ամենագնացների վարկանիշային աղյուսակը
Focus2move պորտալի փորձագետները կազմել են աշխարհի ամենահայտնի ամենագնացների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ավտոստատ»-ին:
Առաջին կիսամյակի արդյունքների համաձայն՝ վարկանիշային աղյուսակի առաջատարն է Toyota RAV4-ը. աշխարհում 6 ամսվա ընթացքում վաճառվել է 441,6 հազար նոր քրոսովերներ: Նշվում է, որ դա 8,4%-ով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ:
Toyota RAV4-ին հաջորդում են Honda CR-V-ը (381,5 հազար օրինակ) եւ Volkswagen Tiguan (370,7 օրինակ):
Բացի այդ, ամենահայտնի ամենագնացների վարկանիշային աղյուսակում են հայտնվել Hyundai Tucson-ն ու KIA Sportage-ը: