Հոնկոնգում շարունակվում են ցույցերը. ոստիկանությունը ցուցարարներին ցրել է գունավոր ջրով
Հոնկոնգի ոստիկանությունը ցուցարարներին ցրել է գունավոր ջրով լի ջրցան մեքենաների միջոցով: Այս մասին ասվում է Հոնկոնգի ոստիկանության Twitter-յան գրառման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
HKFP պորտալի հաղորդմամբ՝ ոստիկանության սպաները հայտարարել են, որ գունավոր ջուրն անհրաժեշտ է, որպեսզի «նշի» ցուցարարներին հետագա կալանավորման համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կազմակերպիչները չեղարկել են շաբաթօրյա բողոքի ցույցն այն բանից հետո, երբ ոստիկանությունը մերժել է դրա անցկացման հայցը: Չնայած դրան՝ մի շարք ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: Նրանք գրավել են Վանչայ, Ադմիրալթի եւ Սենտրալ շրջանների փողոցները:
«Ոստկանության բազմաթիվ զգուշացումներից հետո նվազագույն ուժ է կիրառվել ցուցարարներին ցրելու համար, այդ թվում՝ գունավոր ջուր եւ արցունքաբեր գազ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Վանչայ շրջանում մի խումբ ցուցարարներ բարիկադներ են կառուցել, ապա հրդեհել դրանք: Դեպքի վայր ժամանակ հրշեջները մարել են կրակը: Բաց այդ, դեպքի վայր ժամանած հատուկ տակտիկական ստորաբաժանման ոստիկանները ցրել են ցուցարարներին եւ ապամոնտաժել բարիկադները: