«Մանչեսթեր Յունայթեդն»-«Սաութհեմփթոն» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով
Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում մրցում էր «Սաութհեմփթոնի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
10-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց ուելսցի կիսապաշտպան Դանիել Ջեյմսը: 40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց դանիացի կիսապաշտպան Յանիկ Վեստերգորը:
Չորրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 5 միավոր, իսկ «Սաութհեմփթոնը»՝ 4:
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Յանիկ Վեստերգոր, 40 - Դանիել Ջեյմս, 10
Հեռացում
«Սաութհեմփթոն». Կևին Դանսո, 73 (երկրորդ դեղին քարտ)