Bentley ընկերությունը «Porsche-ն սպանող» է ստեղծել
Wheelsandmore-ի մասնագետները Bentley Continental GT-ից ստեղծել են 3-րդ սերնդի անզիջում սպորտքար: Թյուներները պատրաստել են հզորության մեծացման 2 փաթեթ, կուպեն հագեցրել են կաստոմային 22-դյույմանոց սկավառակներով, նվազեցրել են կախոցը եւ փոխարինել արտանետման համակարգը, հայտնում է «Մոտորը»:
Հիմքում վերցված է 6,0-լիտրանոց, 635 ձիաուժ հզորությամբ եւ 900 Նմ պտույտի պահով W12-ի ֆլագմանային տարբերակը: Արդիականացման առաջին մակարդակում ագրեգատն ունի 751 ձ.ու. եւ 1050 ՆՄ, իսկ շարժիչի կառավարման բլոկի վերածրագրավորմումից, մուտքի եւ ելքի վերջնամշակումից հետո արտադրողանությունը մեծանում է մինչեւ 795 ձ.ու. եւ պտույտի պահի 1100 ՆՄ:
Ընթացքի հատվածում միջամտությունը սահմանափակվել է ճանապարհային լուսաշերտի կարգավորման դիապազոնի ընդարձակմամբ: Թյունինգային կուպեում կախոցը կարելի չափազանց ստորին դիրքի իջեցնել plug&play մոդուլի կամ սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով:
Wheelsandmore-ից հայտարարել են, որ թյունինգային Continental GT-ն կարող է զարգացնել մինչեւ 343 կմ/ժամ արագություն, իսկ առաջին «հարյուրյակը» զարգացնել 3,28 վայրկյանում: Շարժիչի մասնագետները վստահ են, որ մրցարշավներում վերջնամշակված Bentley-ն ուղղակիորեն «Porsche-ի իսկական սպանողն» է: Արդիականացված տարբերակի գինն առայժմ գաղտնի է պահվում: