ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը. Շիրակի մարզի դատախազ
ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նա նշեց, որ քննիչի կողմից կնիքվել են ռեստորանի դռները, որպեսզի փորձագետները դեպքի վայրից կարողանան նմուշներ վերցնել:
Նա հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում մասսայական թունավորման դեպք է գրանցվել։ Միջոցառումից հետո մինչև այսօր հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել Է տուն, 3-ը դեռ հիվանդանոցում են: