Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժել է 18 ՀՀ քաղաքացի. նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (Տեսանյութ)
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։ Վերջին տվյալները հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։
Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Վրաստանում հայկական միկրոավտոբուսի վթարից մահացածները ՀՀ քաղաքացիներ են: