Ջոկովիչ - Վավրինկա դիմակայություն՝ US Open-ի 1/8 եզրափակիչում
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում տեղի են ունեցել երրորդ շրջանի մրցախաղերը: Մրցաշարի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն ու շվեյցարացի Ստան Վավրինկան հաղթանակներ են տարել:
Ջոկովիչը ամերիկացի Դենիս Կուդլի հետ պայքարում առավելության է հասել 6:3, 6:4, 6:2 հաշվով: Մրցախաղը տևել է ավելի քան 2 ժամ:
Ջոկովիչը 1/8 եզրափակիչում կմրցի Ստան Վավրինկայի հետ: