ԱՄՆ-ն կապ չունի Իրանի տիեզերակայանում հրթիռի պայթյունի հետ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ չունի Իրանի Սեմնան նահանգի տիեզերակայանում տեղի ունեցած վթարի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«ԱՄՆ-ն մասնակից չէ «Սաֆիրա» հրթիռ-կրիչը արձակման պատրաստելիս աղետալի վթարին՝ Իրանում Սեմնանի N1 մեկնարկային հարթակում»,-գրել է նա։
Նա նաև Իրանին հաջողություն է մաղթել կատարվածի պատճառները պարզելու հարցում։