Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մրցել է բրիտանացի Դանիել Էվանսի հետ և հաղթանակ տարել
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մրցել է բրիտանացի Դանիել Էվանսի հետ:
1 ժամ 23 րոպե տևած պայքարում շվեյցարացի թենիսիստը 6:2, 6:2, 6:1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ կմրցի Պաբլո-Կարենյո Բուստա - Դավիդ Գոֆեն զույգի հաղթողի հետ:
Աշխարհի 7-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորին անակնկալ պարտություն է կրել ավստրալացի Ալեքս դե Մինորից և դուրս է մնացել հետագա պայքարից: Նիսիկորին պարտվել է 2:6, 4:6, 6:2, 3:6 հաշվով:
— US Open Tennis (@usopen) 30 августа 2019 г.
6-2, 6-2, 6-1✅@rogerfederer passes the Evans test with flying colors and moves into R4...#USOpen pic.twitter.com/qZlkZzMnDl