Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ, այնուհետև՝ 26-ամյա ֆուտբոլիստին վարձակալության հանձնել, հայտնում է gianlucadimarzio.com-ը:
Եթե Իկարդին համաձայնի նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ, ապա իտալական ակումբը հետագայում կկարողանա ավելի բարձր արժեքով վաճառել արգենտինացի հարձակվողի տրանսֆերը:
Իկարդիի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն» և Ֆրանսիայի առաջնության ներկայացուցիչ «Մոնակոն»: