Յուրգեն Կլոպ․ Վան Դեյքը բացառիկ պաշտպան է և բացարձակ արժանի լավագուն խաղացողի մրցանակին
Վիրջիլ վան Դեյքը բացառիկ պաշտպան է եւ բացարձակ արժանի լավագուն խաղացողի մրցանակին, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Անգլիական ակումբի հոլանդացի պաշտպանն արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին ՈւԵՖԱ-ի վարկածով։
«Ցանկանում էի անմիջապես զանգել Վան Դեյքին, բայց նա պետք է բեմ բարձրանար Մոնակոյում։ Ես շատ ուրախ եմ նրա համար, մեր թիմի համար։ Վան Դեյքը գիտի, որ առանց թիմակիցների չէր ստանա այդ մրցանակը, որն ամբողջ «Լիվերպուլի» համար է։ Պարզապես մենք ուղարկել էինք մեր ամենամեծ մարդուն՝ ստանալու այն։
Իսկապես բացառիկ երեւույթ է պաշտպանի համար արժանանալ լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Դա շատ կարեւոր նշան է ֆուտբոլի համար։ Այո, բոլորս սիրում ենք գոլեր, ցանկանում ենք խփել գոլ, հետեւել, դիտել։ Բայց հիմա պաշտպանությունը եւս շատ կարեւոր է»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» բրազիլացի ներկայացուցիչ Ալիսոն Բեքերն էլ ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ Վան Դեյքը լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հետ էր ստացել էր նաեւ լավագույն պաշտպանի մրցանակը։