Այս կինն անհնարինը դարձրել է հնարավոր. նա կրկնակի նիհարել է հանուն սիրելի ամուսնու
35-ամյա Կարինա Դանֆորդը Ուելսից կրկնակի նիհարել է հանուն սիրելի ամուսնու։
Համաձայն Daily Mirror-ի՝ Կարինան ամուսնացել է մոտ չորս տարի առաջ, ինչից հետո սկսել է սրընթաց քաշ հավաքել ֆասթֆուդ սիրելու պատճառով։ Արդյունքում՝ նրա քաշը հասել է 191 կիլոգրամի, ինչի հետեւանքով չի կարողացել ինքնուրույն հետեւել իրեն եւ անգամ հագնվել։ Կարինայի ամուսինը ինչպես կարողացել՝ օգնել է նրան եւ, կնոջ խոստովանությամբ, վերածվել է իսկական հիվանդապահի։
Հարաբերությունների վատթարացումից անհանգստացած՝ կինը որոշել է արմատապես փոխել կյանքը։ 2018-ի հունվարին նա գրանցվել է նիհարելու ծրագրում, ինչն օգնել է միայն առաջին երկու շաբաթում նիհարել 5 կիլոգրամով։ Փոքր հաջողությունից ոգեւորված՝ Կարինան շարունակել է հետեւել իրեն, խիստ դիետա է պահել եւ եռանդուն զբաղվել ֆիզիկական մարզումներով։
Ինտենսիվ ջանքերից հետո 18 ամսվա ընթացքում Կարինան ընդհանուր առմամբ նիհարել է 84 կիլոգրամով։ Այժմ նրա քաշը 107 կիլոգրամ է, բայց կինը ծրագրում է շարունակել մարզումները եւ մինչեւ տարեվերջ նիհարել եւս 30 կիլոգրամով։