ՀԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքի չոր պահեստարանի շահագործման արտոնագիրը կերկարացվի 30 տարով
ՀԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքի չոր պահեստարանի շահագործման արտոնագիրը կերկարացվի 30 տարով։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Կոմիտեի՝ 2000 թվականին տրված ժամկետն ավարտվում է 2020 թվականին։ «Օգտագործված միջուկային վառելիքը կարող է պահվել այդպիսի պահեստարաններում 300 տարի, բայց արտոնագիրը տրվում է 50-70 տարով։ Հաշվի առնելով հետազոտությունների պարբերական անցկացման կարեւորությունը՝ արտոնագիրը տրվել է 20 տարով»,- բացատրել է նա։