Փհենյանը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է «ինքնապաշտպանության միջոցառումներին» միջամտելու մեջ
Հյուսիսային Կորեան Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային մեղադրել է «սպառազինության արդիականացման նպատակով ինքնապաշտպանության միջոցառումներին» միջամտելու մեջ՝ հայտարարելով, որ Արեւմուտքը «լրջորեն սխալվում» է՝ կարծելով, թե Փհենյանը կհրաժարվի զենք ունենալու իր իրավունքից, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է խաղաղության ապահովման համար:
Կորեա-Եվրոպա ասոցիացիայի խորհրդական Կիմ Սոն Գյոնը ի պատասխան 3 երկրների համատեղ հայտարարության, որոնք դատապարտում էին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների «կրկնակի սադրիչ արձակումները», հայտարարել է, որ ազգային անվտանգության պաշտապանությունը ավելի է կարեւորվել այն բանից հետո, երբ տեսել են երկրների, «որոնց ճակատագրերը արեւմտյան տերությունները մասերի են բաժանել»՝ կապված «միջազգային հանրության ճնշման եւ հաշտեցման ներքո զինաթափման» արեւմտյան պահանջներին զիջելու հետ:
Ընդգծելով Հյուսիսային Կորեայի անվտանգությունը պաշտպանելու ունակության կարեւորությունը՝ հայտարարության մեջ հիշատակվում է միջազգային հարաբերությունների ընթացիկ վիճակը, «որտեղ թույլերը հազիվ թե կարողանան որեւէ մեկին դիմել, չնայած եւ ենթարկվում են ուժեղների կողմից հարձակումների»:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան իրավունք չունեն քննադատելու որեւէ կողմի, քանի որ փողի հետեւից նրանց մրցավազքը հանգեցրել է «Հարավային Կորեային իրենց ռազմական տեխնիկայի վաճառքին, չնայած Կորեական թերակղզում խաղաղություն եւ անվտանգություն ցանկանալու մասին հայտարարություններին»: Հյուսիսային Կորեան եվրոպական երկրների հետ լավ հարաբերություններ է ցանկանում, իսկ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան «պետք է ազատվեն իրենց կոշտ ու կողմնակալ մտածողությունից եւ օգնեն լարվածության թուլացմանն ու Կորեական թերակղզում խաղաղության ապահովմանը»,- նշված է հայտարարության մեջ
Եվրոպացիները Հյուսիսային Կորեային մեղադրել էին ՄԱԿ պատժամիջոցները խախտելու մեջ եւ Կիմ Չեն Ընին կոչ էին արել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը շարունակել ու առաջընթացի հասնել ապամիջուկայնացման գործում, որը, նրանց խոսքով, «Կորեական թերակղում եւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխավորման միակ միջոցն է»:
Եվրոպական 3 երկրներն իրենց հայտարարության մեջ ընդգծել էին, որ «միջազգային պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան եւ ամբողջությամբ ու անշեղորեն կատարվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը եւ բալիստիկ հրթիռները չեն ոչնչացվել»: