Այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է:
Բակո Սահակյանը ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն էր։
Մի քանի փաստ նրա կենսագրությունից:
1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1978 - 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։
1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։
1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։
1987 - 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։
1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։
1990 թ. - մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։
1992 - 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։
1993 - 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։
1995 - 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։
1996 - 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
1997 - 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։
1999 - 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։
2001 - 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։
2007 թ. հուլիսի 19-ից - Արցախի Հանրապետության նախագահ: