Ծնողական սթրեսը մորը և երեխային խանգարում է նույն ուղղությամբ տրամադրվելուն
Ծնողական սթրեսը մորը և երեխային խանգարում է նույն ուղղությամբ տրամադրվելուն: Այս մասին նշված է Նանյանի տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հետազոտության մեջ:
MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտության շրջանակում վերլուծվել է մոտ 30 մայրերի եւ նրանց մինչեւ 3 տարեկան երեխաների ուղեղի ակտիվությունը: Նրանք բոլորը պետք է միասին դիտեին անիմացիոն ժապավեններ: Պարզվել է, որ այն մայրերի շրջանում, որոնք հայտնել են ծնողական սթրեսի ավելի բարձր մակարդակի մասին, երեխայի հետ ուղեղի ակտիվության համաժամանակացումը եղել է ավելի ցածր մակարդակի վրա:
Նշվում է, որ այս պրոցեսում գործարկված է նախաճակատային կեղեւը, որը կապված է մյուս մարդկանց տեսակետը հասկանալու մարդու ունակության հետ:
Ուղեղի ակտիվության համաժամանակացումը ցույց է տալիս, թե ծնողներն ու նրանց երեխաները որքանով են հակված ընկալելու մեկը մյուսի զգացմունքային վիճակը: Այսպիսով՝ ծնողական սթրեսը կարող է մոր եւ երեխայի հարաբերությունների վրա բացասաբար անդրադառնալ երկարաժամկետ հեռանկարում: