US Open․ Ռաֆայել Նադալն առանց պայքարի դուրս եկավ երրորդ շրջան
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն առանց պայքարի դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։
Իսպանացի թենիսիստի մրցակիցը պետք է լիներ Թանասի Կոկինակիսը, սակայն ավստրալացի մարզիչը աջ ուսի վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցությունից։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի հարավկորեացի Չհուն Հյոնը, որը 3։2 հաշվով հաղթել է իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին։