«Իշխանությունը որոշել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը, որովհետև գործող համակարգը չի կարողանում ապահովել ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Իշխանությունը որոշել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը, որովհետև գործող համակարգը չի կարողանում ապահովել ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը:
Մտածել են, որ համայնքապետարանները ՔՊ-ացնելու համար պետք է նախ ընտրել ավագանի՝ կուսակցական ցուցակներով, իսկ ավագանին կընտրի համայնքապետ: Քանի որ Հայաստանում կուսակցական համակարգը ջախջախված է, ՔՊ-ն ամենամեծ հնարավորությունը կունենա անցկացնելու իր թեկնածուներին, և դրանով տեղերում ևս ձևավորելու կուսակցական կառույցներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: