Մարդիկ պետք է իմանան, թե ով է փորձում ազդել իրենց որոշումների վրա. Axios
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է նորամուծությունների մասին քաղաքական գովազդի վերաբերյալ։ Դա կապված է 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրությունների անցկացման հետ։ Կազմակերպության գովազդի տեղադրման համար այժմ անհրաժեշտ է ներկայացնել հարկատուի համարը, գրանցման համարը Դաշնային ընտրական հանձնաժողովում կամ ամերիկյան պետական դոմենում գրանցված կայքը։ Արդեն հիմա ցանկացած քաղաքական գովազդ ուղեկցվում է մակագրությամբ, թե ով է վճարել դրա համար, տեղեկացնում է RG-ն։
Այս կանոնները Facebook-ը որոշել է մտցնել այն բանից հետո, երբ հաճախակիացել են դեպքերը, երբ գովազդատուները փորձել են թաքցնել գովազդի աղբյուրը եւ նշել են օտար ընկերություններ եւ կազմակերպություններ դիսքլեյմերներում։ «Մարդիկ պետք է իմանան, թե ով է փորձում ազդել իրենց որոշումների վրա»,- ասվում է ընկերության Axios-ի հայտարարությունում։
Նույնականացման այս միջոցները չեն անդրադառնա գովազդատուների վրա, ովքեր չեն արծարծում քաղաքականության, օրենսդրության եւ ընտրությունների թեման։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։