Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. նախարար
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների հետ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ «Սպայկա» ընկերությունը շատ կարեւոր դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում, իսկ ուշացումը, ամենայն հավանականությամբ, կապված է մաքսային ընթացակարգերի հետ։ «Մենք մեր կողմից կապվել ենք ռուս գործընկերների հետ՝ 15 մեքենաների լիակատար ստուգման եւ հարցը որքան հնարավոր է օպերատիվ լուծելու խնդրանքով, խուսափելու համար վնասից։ Արդյունքում՝ 18 մեքենա բաց է թողնվել առանց ստուգման, իսկ 7 մեքենա զննվել է միայն մասամբ»,- պարզաբանել է նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը մեղադրել էր «Վերին Լարս» ռուսական անցակետի աշխատակիցներին կանխակալության մեջ դեղձով բեռնված մեքենաները ստուգելիս։ Բայց ռուսական մաքսատան ներկայացուցիչները այդ մեղադրանքները հերքում են։