Ֆեդերեր. Մեծ թվով սխալներ եմ թույլ տալիս
Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խոսել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում իր մրցելույթների մասին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Վնասվածքից ապաքինվելուց հետո չեմ կարողանում ցույց տալ այն խաղը, որը կարող եմ: Մեծ թվով սխալներ եմ թույլ տալիս և էներգիայի պակաս եմ զգում: Կարծում եմ, որ այս խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում»,- ասել է Ֆեդերերը:
Ռոջեր Ֆեդերերն ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին և երկրորդ շրջանում կամային հաղթանակներ է տարել: