5 խմբակցություն եւ 1 պատգամավորական խումբ Ուկրաինայի Գերագույն ռադայում
Ուկրաինայի նոր Ռադայի առաջին լիագումար նիստի ժամանակ ստեղծվել է 5 խմբակցություն եւ 1 պատգամավորական խումբ, փոխանցում է Focus.ua-ն:
«Ժողովրդի ծառա» խմբակցության մեջ են մտել 254 պատգամավորներ, ղեկավարն է Դավիդ Արախամիան, տեղակալը՝ Ալեքսանդր Կորնիենկոն:
«Հանուն կյանքի ընդդիմադիր պլատֆորմ» խմբակցություն՝ 44 ժողովրդական պատգամավոր, ղեկավարներն են Յուրի Բոյկոն, Վադիմ Ռաբինովիչը:
«Բատկիվշչինա» խմբակցություն՝ 25 ժողովրդական պատգամավոր, ղեկավարն է Յուլյա Տիմոշենկոն, տեղակալը՝ Սերգեյ Սոբոլեւը:
«ԵՄ» խմբակցություն՝ 27 ժողովրդական պատգամավոր, ղեկավարներն են Արթուր Գերասիմովը, Իրինա Գերաշչենկոն:
«Ձայն» խմբակցություն՝ 17 ժողովրդական պատգամավոր, ղեկավարն է Սերգեյ Ռախմանինը, տեղակալը՝ Յարոսլավ Ժելեզնյակը:
«Հանուն ապագայի» պատգամավորական խումբ՝ 23 ժողովրդական պատգամավոր, ղեկավարներն են Վիկտոր Բոնդարը, Տարաս Բատենկոն: