«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի Բեռնարդեսկիին
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել թիմի իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկիի հետ, հաղորդում է Sky Italia-ն:
«Յուվենտուսը» 25-ամյա կիսապաշտպանին կառաջարկի ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Բեռնարդեսկին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2017 թվականից: