Ուելսի ափերի մոտ կալանավորվել է զբոսանավ 60 մլն ֆունտ արժողությամբ կոկաինով
Ուելսի ափերի մոտ կալանավորվել է զբոսանավ, որը կոկաին էր տեղափոխում 60 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ, տեղեկացնում է PA-ն։
Նշվում է, որ դա կարող է լինել А դասի թմրանյութերի ռեկորդային խմբաքանակը վերջին տարիների ընթացքում։ Գործողությունը «երկարատեւ» հետաքննության արդյունք է, որն իրականացվել է Հետաքննության ազգային գոծակալության կողմից հանցավոր կազմակերպված օղակի դեմ, որը А դասի թմրանյութեր էր ներկրում Մեծ Բրիտանիա եւ Հարավային Ամերիկա։
Նավում հայտնաբերվել է ավելի քան 250 կգ կոկաին, բայց քննիչները կարծում են, որ զբոսանավի վրա դեռեւս 500 կգ թաքնված թմրանյութ կա։ Կալանավորվել է 6 մարդ։