Իրավաբանության իսպառ բացակայություն. Արսեն Բաբայան
Երեկ գրեցի, որ շուտով անվավեր պետք է ճանաչվի նաեւ ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկն ու հաստիքացուցակը: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Այսպիսով, այսօր ԱԺ աշխատակազմը դրա առիթը ստեղծեց: Պարզվում է, որ նույն իրավական ակտն ընդունվել է տարբեր օրեր: Հավելվածը, որն իրավական ակտի անբաժանելի մասն է, հրապարակվել է օգոստոսի 27-ին, իսկ դրա հիմնական մասը՝ հուլիսի 13-ին:
Այսպիսի ակտը չի կարող գոյություն ունենալ:
Իրավաբանության իսպառ բացակայություն ․․․»,–գրել է նա։
Աղելի վաղ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։