Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների
Օգոստոսի 28-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է վերջիններիս զինվորական կենսագրության մանրամասներով, նոր պաշտոնների արդյունավետ վարման նրանց տեսլականով, տվել մեթոդական մի շարք անհրաժեշտ ցուցումներ:
Ներկաները, ստանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարի շնորհավորանքները, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել բարձր վստահության համար և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ բանակի հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու առումով: