Ճանապարհորդների համար աշխարհի լավագույն վայրերը
Time պարբերականը հրապարակել է մոլորակի հարյուր առավել տպավորիչ վայրերի ցուցակը զբոսաշրջիկների համար: Դրանք բաժանված են երեք կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրը 19-ից 44 կետ է ներառում, մասնավորապես, 37 վայր այցելելու համար, հանգստի՝ 44 և ուտել-խմելու 19 վայր:
Առավել նշանակալից վայրերը, որոնք արժե այցելել, ներառում են.
Camp Adventure Ռյոնեդ քաղաքում, Դանիա
Սև քաղաքակրթությունների թանգարան Դակարում, Սենեգալ
Զաքումա ազգային պարկ, Չադ
SoundWaves Նեշվիլում, ԱՄՆ Թենեսի նահանգ
Կանադայի հրաշքների աշխարհը Տորոնտոյում, Կանադա
Վայրեր, որտեղ արժե կանգ առնել.
Բութանի վեց զգայարանները Բութանում
AutoCamp-ը Յոսեմիտ քաղաքում, Կալիֆոռնիա
Kachi Lodge Ույունի Սոլթ Ֆլեթսում, Բոլիվիա
Սակրոմոնտեն Մալդոնադոում, Ուրուգվա
The Other Place Գույլին քաղաքում, Չինաստան
Կազմվել է նաև այն վայրերի ցուցակը, որտեղ ցանկալի է, որ ճանապարհորդողները ճաշեն: Այն ներառում է Under in Lindesnes հաստատությունը Նորվեգիայում, Indigo-ն՝ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում, Hiakai-ն Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում և այլն: