Նիդեռլանդներում Microsoft-ը հավաքում է Windows Home և Windows Pro օպերացիոն համակարգերի օգտատերերի տվյալները, ինչը կարող է խախտել գաղտնիության դրույթները
Microsoft-ը հավաքում է Windows Home և Windows Pro օպերացիոն համակարգերի օգտատերերի տվյալները, ինչը կարող է խախտել գաղտնիության դրույթները։ Այս մասին ասվում է նիդեռլանդական Տվյալների պաշտպանության վարչության (AP) հայտարարությունում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Կարգավորողը ի հայտ է բերել պոտենցիալ խախտողներին, երբ ստուգել է անձնական տվյալների պաշտպանության փոփոխությունները, որոնք ամերիկյան ընկերությունը ներդրել է անցած տարի նրա պահանջով։
AP-ը նշել է, որ Microsoft-ը կատարել է սահմանված պահանջները, բայց ստուգման ժամանակ կարգավորողը պարզել է, որ ընկերությունը հավաքում է այլ տեղեկություններ օգտատերերի մասին։ «Microsoft-ը դեռեւս կարող է խախտել անձնական տվյալների պաշտպանության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։
Վարչությունը իր եզրակացություննները ներկայացրել է եվրոպական այլ կարգավորողների հետ, որոնք զբաղվում են տվյալների պաշտպանությամբ։ Մասնավորապես, AP-ը տեղեկությունը հանձնել է Իռլանդիայի իր գործընկերներին, որտեղ Microsoft-ը տարածաշրջանային կենտրոնատեղի ունի։
Տվյալների պաշտպանության իռլանդական կոմիտեն (DPC) այդ տեղեկությունն ստացել է հուլիսին։ «Հոլանդական իշխանությունների աջակցությամբ մենք կշարունակենք աշխատել Microsoft-ի հետ, որպեսզի բովանդակալից պատասխաններ ստանանք մեր առաջադրած հարցերին»,- իռլանդական գերատեսչության տեղեկությունը մեջբերում է Reuters-ը։
Microsoft-ում ասել են, որ հավատարիմ են այցելուների տվյալների պաշտպանությանը։ Ընկերությունը նաեւ նշել է, որ բարելավել է Windows 10-ի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության գործառույթը։