Դելե Ալին պատրաստ կլինի Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը
Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատարներից Դելե Ալին պատրաստ կլինի Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը։
23-ամյա անգլիացի կիսապաշտպանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է լիարժեք մարզումները, հաղորդում է theguardian.com-ը։
«Արսենալ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին»: