Էրիկսենը որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ
Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրիկսենը չի կարողացել բանակցություններ սկսել իր ծառայություններով հետաքրքրվող թիմերի հետ, քանի որ տրանսֆերային պատուհանի փակվելուն շատ կարճ ժամանակ է մնացել: Ամենայն հավանականությամբ, Էրիկսենն այլ ակումբ կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» և Թուրինի «Յուվենտուսը»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ:
Դանիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2020 թվականի հունիսին: