Կոնտե. Լուկակուն լավագույն ձևով է ընտելացել «Ինտերի» խաղին
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության առաջին տուրում «Լեչեի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո խոսել է իր թիմի ցուցադրած խաղի, նաև Ռոմելու Լուկակուի մասին:
«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք: «Ինտերը» խաղում էր այն ֆուտբոլը, որը ես ցանկանում էի տեսնել այս թիմից: Իհարկե, մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի:
Լուկակուն լավագույն ձևով է ընտելացել «Ինտերի» խաղին: Նա միշտ ժպտում է, պատրաստ է անդադար աշխատել և օգնել թիմին»,- Կոնտեի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Իտալիայի առաջնության առաջին տուրում «Ինտերը» 4:0 հաշվով հաղթեց «Լեչեին»: Թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն դարձավ «Ինտերի» երրորդ գոլի հեղինակը: