Հրապարակվել է աշխարհի ամենահզոր ականանետից հրաձգության տեսանյութը
Համացանցում է հայտնվել աշխարհի ամենահզոր 240 մմ տրամաչափի «Տյուլպան» ականանետից հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսանյութը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մարտական հրաձգությունն անցկացրել են Տամբովի մարզի Արեւմտյան ռազմական օկրուգի հրետանավորները: Նշվում է, որ հրաձգությունը կատարվել է 8-ից մինչեւ 40 կմ հեռավորությամբ թիրախների վրա: Ընդհանուր ոչնչացվել է շուրջ 150 թիրախ:
2С4 «Տյուլպանը» խորհրդային մշակման 240 մմ տրամաչափի ինքնագնաց ականանետ է: Այն կարող է ոչնչացնել ամրացված շենքերը, կենդանի ուժի կուտակումները, հակառակորդի ամրացումները եւ զրահատեխնիկան: Ականանետը կարող է խոցել նաեւ հրետանային այլ զենքերի համար անհասանելի թիրախները: