Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում
Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն: