Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության
Այսօր առանցքային է մնում Երևանում անցկացվող դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքը:
Մնացականյանն անդրադարձել էր նաև ԱՄՆ դերին տարածաշրջանում:
ՀՀ ԱԳ նախարարը կարծում է նաև, որ Հայաստանի պատմական կապերը և հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում ունեն քաղաքակրթական նշանակություն:
Նրա խոսքով՝ դա արտահայտվում է այնպիսի արժեքներում, ինչպիսիք են հանդուրժողականությունն ու երկխոսությունը, կրոնների՝ քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցությունը:
Հայ ժողովուրդը ավանդական բարեկամության ամուր հիմքեր է ստեղծել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդների հետ:
«Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է իր ներգրավածությունը նաև Ծոցի երկրներում։
«Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա», - ասաց ԱԳ նախարարը: