Handelsblatt-ը պատմել է, թե ինչպես է Թրամփը փչացնում համագործակցությունը G7-ում
G7 գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, մահացու վտանգավոր առաջադրանք է, գրում է Das Handelsblatt-ը:
Նշվում է, որ առանց Թրամփի անհնար է լուծել միջազգային հակամարտությունները, նվազեցնել միջազգային առևտրում լարվածությունը և վտանգները համաշխարհային էկոնոմիկայի համար: Այնուամենայնիվ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան, քիչ բան կարող են անել Թրամփի մասնակցությամբ: Բիարիցում անցկացվող G7 գագաթնաժողովում Թրամփը կրկին ցույց տվեց, որ չի ցանկանում ներգրավված լինել: Մակրոնը փորձեց մինիմալիստական ռազմավարություն կիրառել՝ համաձայնեցնելով փոքր կոնկրետ քայլեր այն հարցերի շուրջ, ինչպիսիք են Ամազոնում բռնկված հրդեհները կամ Իրանի հետ կապված իրավիճակը, որպեսզի գործողությունների համատեղ ընթացք մշակվի: Սակայն, նման մոտեցումը ևս դժվար կիրառելի է. Թրամփը գովաբանում է Մակրոնին, աղմկոտ հայտարարություններ անում այն մասին, թե ինչի շուրջ կպայմանավորվեն Բիարիցում, իսկ հետո մի քանի հեգնական դիտողությունների միջոցով փչացնում ամեն ինչ:
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը նման կերպ է վարվել Իրանի դեպքում. նախ նա համաձայնել է Մակրոնի հետ Իրանի իշխանությունների հետ բանակցությունների շուրջ, իսկ հետո հայտարարել, որ ինքը և Մակրոնը չեն խոսում որևէ համատեղ նախաձեռնության մասին: Պարբերականը նշում է, որ Թրամփը պատրաստ չէ համագործակցության: